🇦🇲⚡️ Պատմական քայլ հայկական դրոն ռեյսինգի համար․ Հայաստանի հավաքականը դուրս է գալիս միջազգային մեծ բեմ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Դրոնների Ֆեդերացիայի հրավերով Հայաստան է ժամանել DCL (Drone Champions League) աշխարհահռչակ լիգայի համաղեկավար Միխայել Կոստկան։

Որպես DCL-ի գլոբալ ռազմավարության և բիզնեսի զարգացման պատասխանատու՝ Միխայել Կոստկան ղեկավարում է հեռարձակման աշխարհագրության ընդլայնումը, խոշոր կոմերցիոն գործընկերությունների կնքումն ու բրենդի առաջմղումը նոր շուկաներում: Նա համակարգում է միջազգային մարքեթինգի թիմերի աշխատանքը՝ ապահովելով մրցաշարերի տպավորիչ ներկայացումն ու կազմակերպչական ամենաբարձր մակարդակը։

🎯 Այցի գլխավոր նպատակն է՝ Հայաստանում զարգացնել դրոն ռեյսինգ մարզաձևը և նոր հորիզոններ բացել մեր երիտասարդ տաղանդների համար։

🤝 Այս համագործակցության շրջանակներում Հայաստանի Դրոնների Ֆեդերացիան պաշտոնապես դառնում է DCL լիգայի գործընկերը։

🥇 Ի՞նչ է սա տալիս մեր երկրին․
Սա բացառիկ հնարավորություն է․ Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնապես իր մասնակցությունն է ունենալու DCL համաշխարհային առաջնություններին՝ մեր դրոշը բարձր պահելով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում։

Մենք սկսում ենք նոր, արագընթաց ու հաղթական փուլ։ Սպասեք թեժ նորություններ�