Սիրելի՛ և հարգելի՛ ընկերներ, ինչպես և խոստացել էինք։

Ձեզ հետ միասին ստեղծում ենք միասնական Հայկական լիգան։ ❤️

Մրցումներ ամբողջ ՏԱՐՎԱ ընթացքում։

Դրոններով, սիմուլյատորներով և Whoop դրոններով։

⏺Լիգայի նպատակն է զարգացնել դրոն ռեյսինգի մշակույթը, առողջ մրցակցության և եղբայրության      մթնոլորտը։  

⏺ Եվ, իհարկե, լավագույններից լավագույնները կընտրվեն       😀Հայաստանի ազգային հավաքականում😀  ընդգրկվելու համար, կմասնակցեն աշխարհի առաջնություններին և մեր երկիրը կներկայացնեն ամենաբարձր մակարդակով։

⏺Լիգան նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալների համար, այլև դրոնների կառավարման երեք մակարդակների համար։

👨‍🚀Մշակված է վարկանիշային և միավորների համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր օդաչու կկարողանա տեսնել, թե ինչպես են զարգանում իր հմտությունները, ինչպես նաև հետևել, թե ինչ արագությամբ է նա անցել այս կամ այն տրասան։

🇦🇲 Այնպես որ բոլորը կարող են սկսել մասնակցել՝ սկսած նրանցից, ովքեր նոր են կատարում իրենց առաջին քայլերը դրոնների աշխարհում, մինչև արդեն փորձառու մասնակիցները։

🇦🇲 Մենք շնորհակալ ենք բոլորիդ՝ այս գաղափարին աջակցելու համար։

Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր նույնպես զբաղվում են Հայաստանում դրոնների զարգացման գործով։

Միասին՝ դեպի նոր նվաճումներ։ 🇦🇲

Կայքը շատ շուտով արդեն կգործարկվի։👨🏻‍💻👩🏻‍💻